Հայ մարզիկը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

24.11.2009, 18:32
Հայ մարզիկը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կորեայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 77կգ քաշային կարգում հանդես եկող  հայ մարզիկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճել է մեծ արծաթե մեդալ, հաղորդում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը::

Հայաստանը աշխարհի առաջնությանը ներկայացնում են Առաքել Միրզոյանը՝ մինչև 69 կգ, Տիգրան Գ. Մարտիրոսյանը՝ մինչև 77 կգ, Տիգրան Վ. Մարտիրոսյանը՝ մինչև 85 կգ, Գևորգ Պողոսյանը՝ մինչև 85 կգ, Մելինե Դալուզյանը՝ մինչև 63 կգ, Նազիկ Ավդալյանը՝ մինչև 69 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ մինչև 75 կգ քաշային կարգերում:--0--