ՀԱՊԿ ԱԱՀՈՒ շրջանակներում 2010թ. վարժանքները կանցկացվեն առանձին գերատեսչությունների ձևաչափով. Բորդյուժա

24.11.2009, 17:42
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ շրջանակներում 2010թ. վարժանքները կանցկացվեն առանձին գերատեսչությունների ձևաչափով. Բորդյուժա
ՀԱՊԿ ԱԱՀՈՒ շրջանակներում 2010թ. վարժանքները կանցկացվեն առանձին գերատեսչությունների ձևաչափով. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման  հավաքական ուժերի  շրջանակներում 2010թ. վարժանքները կանցկացվեն առանձին գերատեսչությունների ձևաչափով, երեքշաբթի Երևանում լրագորղներին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Հաջորդ տարի մենք ենթադրում ենք զորավարժություններ անցկացնել ըստ բաղկացուցիչների, այսինքն՝ ՌԴ-ում կանցկացվեն ԱԱՀՈՒ ռազմական  բաղադրամասի զորավարժություններ»,- ասաց Բորդյուժան:   

Արագ արձագանքման հավաքական ուժերը բաղկացած են երկու բաղադրամասից՝ ԶՈՒ զորամիավորումներից և անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների հատուկ նշանակության ուժերից:
 
«Հաջորդ տարի նախատեսվում են զորավարժություններ ըստ գերատեսչությունների. ՌԴ-ում՝ ԱԱՀՈՒ ռազմական բաղկացուցչի, ինչպես նաև նախատեսվում են զորավարժություններ անվտանգության հակաահաբեկչական ստորաբաժանումների, ԱԻՆ և ՆԳ մարմինների գծով»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:   

Նրա խոսքով՝ ևս մեկ տարի անց (2011 թ.-ին) ՀԱՊԿ-ն ծրագրում է համալիր զորավարժություններ՝ այդ բոլոր բաղադրիչների գործածմամբ:

«Թե որտեղ դրանք կանցկացվեն, առայժմ ասել չեմ կարող»,- նշեց Բորդյուժան:

ԱԱՀՈՒ առաջին զորավարժություններն անցկացվել են 2009 թ.-ին Ղազախստանում: -0-