Բրյուսելի «Միզող տղային» հայկական տարազ կհագցնեն

18.11.2009, 17:46
Բրյուսելի «Միզող տղային» հայկական տարազ կհագցնեն
Բրյուսելի «Միզող տղային» հայկական տարազ կհագցնեն

Չի բացառվում, որ Բրյուսելի հայտնի «Միզող տղային» (Մանեքեն Փիս) հայկական տարազ հագցնեն:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, չորեքշաբթի այս և այլ հարցեր են քննարկվել Բելգիայում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի և Բրյուսելի բուրգամիստր Ֆրեդդի Թիլեմանսի հետ հանդիպման ժամանակ:

«Դեսպան Ադոնցը եւ Բրյուսելի քաղաքապետը մտքեր են փոխանակել ժողովրդական դիվանագիտության, ժողովուրդների ուղիղ եւ անմիջական շփումների կարեւորության վերաբերյալ՝ մշակութային եւ ճանաչողական միջոցառումները դիտարկելով որպես լավագույն միջոց»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել համատեղ միջոցառումներ, այդ թվում՝ անցկացնել Բրյուսելի օրեր Երեւանում եւ Բրյուսելի խորհրդանիշը հանդիսացող «Մանեկեն փիս»-ի հայկական ազգային տարազ կրելուն նվիրված միջոցառում՝ Բրյուսելում:

«Մանեքեն Փիս»-ին տարբեր առիթներով տարատեսակ զգեստ հագցնելու սովորույթը սկիզբ է առել 1968թ.-ին, երբ Բավարիայի տիրակալ Մաքսիմիլիան Էմմանուելն առաջին անգամ զուգել է բրոնզե արձանիկը:-0-