Թուրքիան փորձում է նորովի կառուցել իր արտաքին քաղաքականությունը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Բացարձակ ոչ մի խնդիր հարևանների հետ. ահա, թե ինչի է ձգտնում Թուրքիան»,- ասաց Իսկանդարյանը:
Նրա խոսքերով, Թուրքիան ձգտում է փոխհարաբերությունները բարելավել ոչ միայն Հարավային Կովկասի հետ, իսկ դա հսկայական քանակությամբ խնդիրների լուծում է նշանակում:
«Այդ խնդիրների լուծման համար պետք է անել փաստացիորեն նույն բանը: Պետք է ինչ-որ բան խոսել Ադրբեջանի օգտին, ինչ-որ բան՝ Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի»,- կարծում է նա:
Իսկանդարյանի խոսքերով, Թուրքիան պետք է ավելի բազմավեկտորային բարդ քաղաքականություն վարի: Նա ավելացրեց, որ ժամանակակից Թուրքիան և Օսմանյան կայսրությունը միանգամայն տարբեր երկրներ են:
«Թուրքիան որոշել է այլևս չմեկուսանալ իր տարածաշրջանից»,- ընդգծեց նա: -0-