Դադարեցվել է Կապանի տարածաշրջանի սպառողների գազամատակարարումը

11.11.2009, 15:19
Դադարեցվել է Կապանի տարածաշրջանի սպառողների գազամատակարարումը

Կապանի սպառողների գազամատակարարումը դադարեցվել է չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 03։00-ին, Կապան-Քաջարան 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ներկայում «Տրանսգազ» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու և գազամատակարարումը հնարավոր սեղմ ժամկետներում վերականգնելու ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 13-ի երեկոյան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-