«Համաբարբառ Յասմավուրքի» երկրորդ հատորն է լույս տեսել Սուրբ Էջմիածնում

10.11.2009, 16:08
«Համաբարբառ Յասմավուրքի» երկրորդ հատորն է լույս տեսել Սուրբ Էջմիածնում

«Համաբարբառ Յասմավուրքի» երկրորդ հատորն է լույս ընծայվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնում Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ։

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, երկրորդ հատորն ընդգրկում է Հայսմավուրքի փետրվար ամսվա վարքերն ու վկայաբանությունները:

Հատորը հրատարակվել է Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի ղեկավարությամբ և խմբագրությամբ ու «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ։ -0-