Հայաստանի առողջապահության նախարարությունն առայժմ չի հաստատում երկրում «խոզի գրիպի» ի հայտ գալու մասին տեղեկատվությունը

09.11.2009, 16:17
Հայաստանի առողջապահության նախարարությունն առայժմ չի հաստատում երկրում «խոզի գրիպի» ի հայտ գալու մասին տեղեկատվությունը
Հայաստանի առողջապահության նախարարությունն առայժմ չի հաստատում երկրում «խոզի գրիպի» ի հայտ գալու մասին տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առողջապահության նախարարությունն առայժմ չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ երկրում А/H1N1 վիրուսի առաջին դեպքն է գրանցվել («խոզի գրիպ»): 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը, հանրապետությունում գրանցվել է գրիպի մեկ կասկածելի դեպք, և տվյալ պահին հիվանդի անալիզների նմուշն ուղարկվել է Լոնդոն փորձաքննության: 

«Տվյալ պահին փորձաքննություն է անցկացվում, և մենք չենք կարող հաստատել, որ նրա մոտ հենց «խոզի գրիպ» է»,- նշել է Թորոսյանը:

Նա հայտնեց, որ հիվանդը օտարեկրյա պետության քաղաքացի է, և տվյալ պահին նա լիովին բուժվել է:

Թորոսյանը կոչ է արել հանրությանը խուճապի չմատնվել և շարունակել հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ հավելելով, որ փորձաքննության արդյունքների ստացման դեպքում հասարակայնությանն այդ մասին տեղյակ կպահվի:   

Առավոտից հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում գրանցվել է A/H1N1 վիրուսով (խոզի գրիպ) վարակվելու կասկածով մեկ դեպք:  

Ընդ որում հայտնվում էր, որ հիվանդը, որը ազգությամբ հայ չէ, իրեն արդեն լավ է զգում և բուժվել է:

Չնայած դրան Երևանում այսօր առավոտից խուճապային տրամադրություն է տիրում, մասնավորապես, մարդիկ դեղատներից գնում են դիմակներ, որոնցով երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր առողջապահության նախարարության Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը, հանրապետությունում 50 կասկածելի դեպք էր հայտնաբերվել, սակայն զննումից հետո A/H1N1-ի կասկածները չէին հաստատվել:

Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս Հայաստանում չի գրանցվել խոզի գրիպի և ոչ մի դեպք: Չնայած դրան՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2010 թ.-ի հունվարին Հայաստանին կտրամադարի խոզի գրիպի դեմ պատվաստանյութը: -0-