Հայաստանն ու Իռլանդիան իրենց երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության վերսկսման պայմանավորվածություն են ձեռք բերել

09.11.2009, 13:40
Հայաստանն ու Իռլանդիան իրենց երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության վերսկսման պայմանավորվածություն են ձեռք բերել

Հայաստանն ու Իռլանդիան պայմանավորվել են երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության վերսկսման մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ծրագրվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր:

Համապատասխան պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանի և Իռլանդիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Դեյվիդ Դոնոհյուի ու Եվրոպայի հարցերով նախարար Դիք Ռոչի հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության խնդիրներ, ինչպես նաև ԵՄ ԱԳ նախաձեռնությանն առնչվող հարցեր:

Նույն օրը երեկոյան Կարինե Ղազինյանը հանդիպել է նաև Իռլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը եևԻռլանդիայում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը Իռլանդիայի հայ համայնքին շնորհավորել են Իռլանդիայում ՀՀ պատվո հյուպատոսի նշանակման և վերջինիս նախաձեռնությամբ կիրակնօրյա դպրոց հիմնելու առթիվ, ինչպես նաև երեկոյի ընթացքում նրանք պատասխանել են ներկաներին հուզող բազմաթիվ հարցերին:-0-