Հայաստանի հարկային մարմինները պատրաստ են հայ-թուրքական սահմանի բացմանը

03.11.2009, 14:30
Հայաստանի հարկային մարմինները պատրաստ են հայ-թուրքական սահմանի բացմանը

Հայաստանի հարկային մարմինները պատրաստ են հայ-թուրքական սահմանի բացմանը, երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Ըստ նրա, աշխատանք կա անելու վարչարարության բնագավառում, մասնավորապես, սահմանային մաքսակետերում վերահսկողության խստացման առումով, բայց ընդհանուր առմամբ ֆիսկալային ծառայությունները չեն տեսնում որևէ խնդիր, որ կարող է առաջանալ սահմանի բացումից հետո։

«Այն մտահոգությունը, որ հայկական շուկան սահմանի բացման արդյունքում կհեղեղվի թուրքական ապրանքներով, շատ է չափազանցված։ Շուկան սահմանափակ ծավալ ունի, և սպառման մասշտաբները կմնան անփոփոխ»,- ասաց Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ, հակառակը, մրցակցության արդյունքում կնվազեն սպառողական գները։

Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալը նշեց նաև, որ Թուրքիայի հետ կգործի նույն ֆիսկալային ռեժիմն, ինչ որ մյուս երկրների հետ։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի սահմանը փակ է 1993-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։-0-