Լևոն Արոնյանը չորրորդն է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում

03.11.2009, 10:40
Լևոն Արոնյանը չորրորդն է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում
Լևոն Արոնյանը չորրորդն է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2786 միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում է ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում, որը հրապարակվել է նոյեմբերի 1-ին: Առաջին տեղում 2810 միավորով շարունակում է մնալ բուլղարացի Վեսելին Տոպալովը:

ՖԻԴԵ-ի աղյուսակի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Վեսելին Տոպալով /Բուլղարիա/-- 2810
2. Մագնուս Կառլսեն /Նորվեգիա/-2801
3. Վիշվանաթան Անանդ /Հնդկաստան/-2788
4. Լևոն Արոնյան /Հայաստան/-2786
5. Վլադիմիր Կրամնիկ /Ռուսաստան/-2772
6. Վուգար Հաշիմով /Ադրբեջան/-2758
7. Բորիս Գելֆանդ /Իսրայել/- 2758
8. Պյոտր Սվիդլեր /Ռուսաստան/-2754
9. Պետեր Լեկո /Հունգարիա/-2752
10.Ալեքսանդր Մորոզևիչ /Ռուսաստան/-2750

Աղյուսակի առաջին հարյուրյակում, բացի Արոնյանից, ներկայացված է ևս երեք հայ շախմատիստ: Վլադիմիր Հակոբյանը 2700 միավորով զբաղեցնում է 35-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը 2676 միավորով՝ 51-րդ տեղը, Արման Փաշիկյանը 2656 միավորով 71-րդ տեղը:--0-