Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ. նախագահ

30.10.2009, 13:52
Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ. նախագահ

Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Նիդեռլանդների հետ, ուրբաթ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Պիտեր Յան Լանգենբերգից (նստավայրը՝ Թբիլիսի) ընդունելով հավատարմագրերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Այդ գործում մեծ  դերակատարություն վերապահելով դեսպաններին` Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Լանգենբերգը ակտիվ կլինի և փոխգործակցության շրջանակն ընդլայնելու ուղղությամբ նոր քայլեր կձեռնարկի», - ասվում է տեղեկատվության մեջ:

Հանդիպման ընթացքում նախագահը բարձր է գնահատել անկախությունից ի վեր Նիդեռլանդների ցուցաբերած աջակցությունը Հայաստանի տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ընդգծել է Համաշախարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի «Հոլանդական խմբի» շրջանակում երկու երկրների միջև հաջողությամբ զարգացող համագործակցությունը:

Կողմերն անհրաժեշտ են համարել ոչ միայն երկկողմ, նաև բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների խորացումը` ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը դիտարկելով դրան ուղղված կարևոր գործընթաց:

Դեսպանի խնդրանքով նախագահ Սարգսյանն ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաի հիմնախնդրի բանակցային գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:-0-