Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային մրցաշարում զիջել է Ռուսաստանի հավաքականին

30.10.2009, 10:58
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային մրցաշարում զիջել է Ռուսաստանի հավաքականին
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային մրցաշարում զիջել է Ռուսաստանի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի թիմային մրցաշարի 8-րդ փուլում 1,5-2,5 միավորով զիջել է Ռուսաստանի հավաքականին, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի են խաղացել Պյոտր Սվիդլերի, Դմիտրի Յակովենկոյի և Եվգենի Տոմաշևսկու հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը զիջել է Ալեքսանդր Մորոզևիչին:

Ութը փուլերից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով Ուկրաինայի, Նիդեռլանդների, Իսպանիայի և Իսրայելի հավաքականների հետ կիսում է 3-7-րդ տեղերը:

Տասներեք միավորով առաջատարի դիրքում են Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականները:

Մրցաշարի 9-րդ փուլում հայկական թիմը ուժերը կչափի Շվեյցարիայի հավաքականի հետ:

Հայ շախմատիստուհիները նույնպես չկարողացան հաղթել 8-րդ փուլում, սակայն ի տարբերություն տղամարդկանց թիմի՝ ոչ-ոքի խաղացին Ուկրաինայի թիմի հետ:

Հայաստանի կանանց հավաքականը ութը փուլից հետո 11 միավորով Ուկրաինայի թիմի հետ կիսում է 3-4-րդ տեղերը՝ երեք միավոր զիջելով առաջատարներ Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին:

Մրցաշարի 9-րդ փուլում հայկական թիմն ուժերը կչափի Ռուսաստանի հավաքականի հետ:-0-