Բելառուսը Հայաստանին «ագրեսոր» չի համարում. Բելառուսի ԱԳ նախարար

30.10.2009, 10:13
Բելառուսը Հայաստանին «ագրեսոր» չի համարում. Բելառուսի ԱԳ նախարար
Բելառուսը Հայաստանին «ագրեսոր» չի համարում. Բելառուսի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բելառուսը Հայաստանին «ագրեսոր» չի համարում, Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:

«Առաջին հերթին, մենք այդպես չենք կարծում», - հայտարարել է Մարտինովը՝ պատասխանելով ԵՊՀ-ի ուսանողների այն հարցին, թե ղարաբաղյան խնդրի համատեքստում «Ադրբեջանը Հայաստանին ագրեսո՞ր է համարում»:

Ադրբեջանական կողմը ղարաբաղյան հակամարտության ընթացքում Հայաստանին մեղադրում է մտացածին ագրեսիայի մեջ: Սակայն որևէ միջազգային կազմակերպություն Հայաստանի դեմ նման մեղադրանք չի ներկայացնում:

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն «այդքան էլ հաջող չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ», իր անվանումը ստացել է Մինսկից, որը հյուրընկալել է վերջնական կոնֆերանսը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք մատակարարելուն, ապա Մարտինովի խոսքերով, Բելառուսն իրականացնում է դա միջազգային նորմերին համաձայն՝ չխախտելով ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները:

Նա նշել է, որ Բելառուսն առաջարկում է Հայաստանին հավասարապես խորը ռազմական համագործակցություն, և որ Բելառուսը հավատում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-