ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղար Նառ Զանոլինը հոկտեմբերի 29-ին աշխատանքային այցով կժամանի Երևան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Նրա խոսքով, ծրագրվում է Զանոլինի հանդիպումները ֆեդերացիայի ղեկավարության և Հայաստանում բասկետբոլի զարգացման համար շահագրգիռ հովանավորների հետ:
Այս հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստանում բասկետբոլի զարգացման հետ կապված տարբեր հարցեր, մասնավորապես ենթակառուցվածքի հարցը:
«Ֆինանսներ ունենալը մեկ բան է, դրանք ճիշտ ծախսելն ու այնպիսի կառույց ստեղծելը, որը զբաղվի դրանով, բոլորովին այլ բան»,- նշեց նա:
Ֆեդերացիայի ղեկավարը հավելեց, որ արդեն մի քանի տարի է՝ ՖԻԲԱ-ն աջակցում է հայկական բասկետբոլին:
Ռոստոմյանը հայտնեց նաև, որ ՖԻԲԱ-Եվրոպայի գլխավոր քարտուղարի այցի ընթացքում չեն նախատեսվում հանդիպումներ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, ինչպես նաև ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ: -0-