Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Իսպանիային Եվրոպայի թիմային մրցաշարի ժամանակ

28.10.2009, 11:33
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Իսպանիային Եվրոպայի թիմային մրցաշարի ժամանակ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի թիմային մրցաշարում, պարտության մատնելով Իսպանիայի հավաքականին, վեց փուլերից հետո Ռուսաստանի և Վրաստանի հավաքականների հետ կիսում է 2-4 տեղերը, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի են խաղացել իսպանացիների առաջնորդ Ալեքսեյ Շիրովի և Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտության են մատնել Միգել Իլեքսասին և Իվան Սալգադոյին:

Տասնմեկ միավորով առաջատարի դիրքում է Ադրբեջանի հավաքականը:

Յոթերորդ փուլում Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Ադրբեջանի հավաքականի հետ:

Կանանց մրցումներում Հայաստանի հավաքականը Ռումինիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Ուկրաինայի և Իսրայելի հավաքականների հետ կիսում է 4-9-րդ տեղերը:

Վեցերորդ փուլում հայ շախմատիստուհիները ոչ-ոքի են խաղացել Ֆրանսիայի թիմի հետ, իսկ յոթերորդ փուլում ուժերը կչափեն Ռումինիայի հավաքականի հետ:-0-