ՀՀ վարչապետը շրջեց տրակտորով

23.10.2009, 19:38
ՀՀ վարչապետը շրջեց տրակտորով

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Պանարմենիան Էքսպո-2009» երրորդ համահայկական արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ շրջեց տրակտորով:

Հայկական կառավարության ղեկավարը նստեց ցուցասրահի առջևի հրապարակում կանգնած հայ-չիական CHINVAN գործարանի արտադրության JINMA տրակտորը: 

Վարչապետն անձամբ իր ձեռքն է վերցրել տրակտորի ղեկը, ընդ որում առանց զվարճալի միջադեպի չանցավ, քանի որ տրակտորը բախվեց խողովակներ անցկացնելու հատուկ սարքին:   

Մեքենաները չտուժեցին, սակայն տրակտորը ետ բերեց արդեն ընկերության ներկայացուցիչը:   

Ինչպես մի անգամ Տիգրան Սարգսյանը խոստովանել էր լրագրողներին, մանուկ հասակում երազել է բեռնատարի վարորդ դառնալ:

«Ես երբեք չեմ երազել վարչապետ լինելու մասին, քանի որ անգամ չեմ իմացել, թե դա ինչ է: Ես երազել եմ վարորդ դառնալ, քանի որ այդ ժամանակ մեքենաները քիչ էին, և դրանք ինձ շատ էին գրավում: Ընդ որում, երազում էի ամենամեծ մեքենայի վարորդ դառնալ, իսկ այն ժամանակ ամենամեծ մեքենան ԿՌԱԶ-ն էր»,- ասաց նա:

Վարչապետը ցուցահանդեսի բացումից հետո շրջել է տաղավարներով, զրուցել ձեռնարկատերերի հետ և ծանոթացել ներկայացված արտադրանքին:

«Պանարմենիան Էքսպո-2009» երրորդ համահայկական արդյունաբերական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 23-25-ը Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:

Դրան մասնակցում են տնտեսության ամենատարբեր ոլորտները /արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն և մթերքի արդյունաբերություն, ծառայությունների ոլորտ, արհեստներ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաներ ներկայացնող ավելի քան 160 ընկերություններ:

«Պանարմենիան Էքսպո» առաջին ցուցահանդեսն անցկացվեց 2003 թ.-ին, իսկ երկրորդը՝ 2006-ին: -0-