Հայկական սփյուռքի մեծամասնությունը կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ձևավորմանը. պատգամավոր

22.10.2009, 15:09
Հայկական սփյուռքի մեծամասնությունը կողմ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ձևավորմանը. պատգամավոր

Հայկական սփյուռքի ներկայացուցիչների բացառիկ մեծամասնությունը Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ հարաբերությունների ստեղծման կողմնակիցն է, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Անհնար է, որպեսզի սփյուռքի ներկայացուցիչները՝ գործարարներն ու 21-րդ դարի քաղաքացիները, չցանկանան, որպեսզի իրենց պատմական հայրենիքի ոչ մեծ տարածքում գտնվող երկիրը աշխարհից մեկուսացված լինի», - հինգշաբթի ասաց նա լրագրողներին:

Միաժամանակ Մինասյանն ընդգծեց, որ սփյուռքի ներկայացուցիչների ցանկությունները վերաբերում են նրան, որպեսզի հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը չվնասի Հայաստանի հիմնական ազգային շահերին:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ --0--