ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեք հայ մարզիկներ կմասնակցեն ձյուդոյի աշխարհի երիտասարադական առաջնությանը (մինչև 20 տարեկան), որը հոկտեմբերի 22-25-ը կանցկացվի Փարիզում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:
Նրա խոսքովч Հայաստանը կներկայացնեն Գրիգոր Իվանյանը (Երևան) մինչև 55 կգ քաշային կարգում, Տիգրան Վարոսյանը (Վանաձոր, մինչև 60 կգ) և Արտյոմ Բադասարյանը (Գյումրի, մինչև 73 կգ) քաշային կարգերում:
Ավետիսյանը կանխատեսումներ չարեց հայ մարզիկների հնարավորությունների մասին առաջնությունում: -0-