Երևանում տեղի է ունեցել Հայաստանի պատմության մեջ ռուսների դերի մասին պատմող գրքի շնորհանդեսը

19.10.2009, 13:27
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի պատմության մեջ ռուսների դերի մասին պատմող գրքի շնորհանդեսը
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի պատմության մեջ ռուսների դերի մասին պատմող գրքի շնորհանդեսը

«Հայաստանում ռուս հայրենակիցների օգնության և աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության ղեկավար Իվան Սեմյոնովի «Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանում:

«2001թ.-ին ես հրատարակել եմ «Անդրկովկասի մոլոկանների և դուխոբորների պատմությունը» մենագրությունը, որն ակնթարթորեն սպառվեց, ընդ որում ես սկսեցի դիմումներ ստանալ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի և Ստովրոպոլի մոլոկաններից: Ունենալով պատմական լավ նյութեր՝ ես որոշեցի ընդլայնել աշխատանքն ու գրել ոչ միայն մոլոկանների, այլև այն մասին, թե ինչպես է ձևավորվել ռուսական սփյուռքն ու ինչպիսի դեր ունի այն Հայաստանի պատմության մեջ», - ասաց Սեմյոնովը շնորհանդեսի ժամանակ:

Միաժամանակ հեղինակը նշեց, որ գրքում խոսքը Ռուսական կայսրությանը միանալուց հետո Հայաստանի պատմության մեջ ռուսների դերի մասին է՝ ավելացնելով, որ մինչ այդ Հայաստանի տարածքում իշխում էին պարսիկները, իսկ ռուսները այդ ժամանակաշրջանում չէին կարող Հայաստանում լինել:

Սեմյոնովը նշեց, որ այս գիրքը նա գրել է տասը ամսվա ընթացքում, նա պատրաստակամություն հայտնեց գրել ևս մեկ գիրք Հայաստանում ռուսների մասին, եթե դրա համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացվեն:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալանեկոն իր հերթին նշեց, որ գրքի անվանումը շատ բան է ասում և չափազանց հարազատ է իր՝ Հայաստանում Ռուսաստանը ներկայացնող դեսպանի համար:

Կովալենկոյի խոսքերով, այս գիրքն այն հսկայական գրական և հետազոտական զանգվածի կարևոր լրացումն է, որը պատմում է երկու ժողովրդի կյանքի և նրանց հարաբերությունների մասին:

«Խորը կապերն ու արմատները, որոնք մտնում են պատմության մեջ, մեր երկու ժողովրդին կապում են ամենատարբեր կապերով՝ սկսած գիտությունից, մշակույթից, կրոնից, պատմությունից և լեզվագիտությունից», - նշեց դեսպանը:

Նա գոհունակությամբ նշեց գրքի հեղինակի զգալի ավանդն այն թեմայում, «որը ակնհայտորեն չէր բավականացնում շարունակվող հետազոտական գործընթացում ոչ թե  վերջակետ, այլև բազմակետ դնելու համար»:

Կովալենկոն վստահություն հայտնեց, որ այս ուղղությամբ հետազոտական գործընթացը շարունակվելու է, քանի որ կգտնի մարդկանց, ովքեր անտարբեր չեն երկու հռչակավոր և արի ժողովուրդների՝ ռուսների և հայերի միջև հարաբերությունների նկատմամբ:

«Ռուսները Հայաստանի պատմության մեջ» գրքում ամփոփված են ռուս-հայկական կապերի պատմությանը, Հայաստանի տարածքում ռուսական բնակավայրերի ձևավորմանը, Հանրապետության կյանքում ռուսական սփյուռքի ներկա իրավիճակին վերաբերող նյութեր:

Գրքում ներկայացված տեղեկությունները հիմնված են Հայաստանի կենտրոնական արխիվի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի պետական արխիվի, Հայաստանի ազգային գրադարանի փաստաթղթերի վրա:

Գիրքը հրատարակվել է արտասահմանում ռուս հայրենակիցների աջակցության ծրագրի իրականացման շրջանակներում՝ արտասահմանում հայրենակիցների հարցերով կառավարական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ, որը գլխավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Գրքի հեղինակը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իվան Սեմյոնովն է: Նա հրատարակել է շուրջ 40 գիտական և գիտամեթոդաբանական աշխատանքներ ռուսերեն, հայերեն և իսպաներեն լեզուներով:-0-