Հայ ոստիկաննները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող երեք երիտասարդի

12.10.2009, 19:09
Հայ ոստիկաննները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող երեք երիտասարդի

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղափոխող երեք երիտասարդի, տեղեկացնում է Ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը:

«Վահան-2»հատուկ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, հոկտեմբերի 10-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի և ՃՈ ծառայողները կանգնեցրել են 1973 թ. ծնված Արթուր Ռ.-ի վարած «Կիա Սորենտո» մակնիշի ավտոմեքենան, որը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների պահանջներին և դիմել է փախուստի, որի ընթացքում մեքենայի պատուհանից դուրս են նետել պոլիէթիլենային դեղին գույնի երկու պարկ` կանեփանման կիսաչոր կանաչ զանգվածով», - ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի մասին տեղյակ է պահվել ՃՈ «Սևան» անշարժ պահակակետի ծառայողներին, որից հետո հետապնդելով նշված ավտոմեքենան, Սևանի ՃՈ ծառայողների օժանդակությամբ կանգնեցրել են այն, այնուհետև վարորդի և ուղևորներ` 1973 թ. ծնված Կարեն Մ.-ի և 1974 թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ միասին բերման են ենթարկվել բաժին:

Դեպքի վայրից առգրավված պոլիէթիլենային երկու պարկերում հայտնաբերվել է 3 կգ 420 գ կիսաչոր կանեփանման կանաչ զանգված:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն օրը, ժամը 16.10-ին, ստացվել է փորձագետի եզրակացությունը, որ ներկայացված ընդհանուր կշռով 3250 գ նյութը հանդիսանում է չչորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, իսկ հիշյալ ավտոմեքենայից հայտնաբերվածը` 0,4 գ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Կատարվում է հետաքննություն: --0--