431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

ԱՊՀ հայկական համայնքներն աջակցում են Թուրքիայի նկատմամբ պաշտոնական Երևանի քաղաքականությանը

14:21
08 Հոկտեմբերի 2009

Ռուսաստանի և ԱՊՀ հայկական համայնքները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում աջակցել են նախագահի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրությանը, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքի» գործադիր տնօրեն Գուրգեն Ղազախեթյանը։

Հանդիպումն անցկացվել է չորեքշաբթի Դոնի Ռոստովում Սարգսյանի՝ Դոնի մայրաքաղաք այցելության ժամանակ։ «Հանդիպումն անցել է շատ լավ և շատ բարձր մակարդակում։ Բազմաթիվ կարծիքներ են հնչել նախատեսվող համաձայնագրերի վերաբերյալ։ Բայց հիմնականում կար միասնական մի կարծիք, որ անպայման պետք է պայմանագիր ստորագրել և բացել սահմանը»,- պատմել է Ղազախեթյանը։ Նա պարզաբանեց, որ ռոստովյան համայնքի կարծիքով՝ հաջող բանակցությունների դեպքում «կբացվի կյանքի ճանապարհը»։

«Ներկայումս բեռնափոխադրումներն իրականացվում են Վրաստանի տարածքով, և մեծ գումարներն են նրանք դրանով աշխատում։ Դա ավելի էժան կլինի Հայաստանի, նրա տնտեսության, բիզնեսի համար»,- պատմել է գործակալության զրուցակիցը։

Ռոստովում հանդիպման նախօրեին որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, թե Դոնի մայրաքաղաք այցի ժամանակ հայկական համայնքների և սփյուռքի ներկայացուցիչները նախատեսում են Հայաստանի նախագահին փոխանցել բողոքի հայտարարություններ՝ նախատեսվող համաձայնագրերի դեմ։

«Նման բան բացարձակապես չի եղել։ Ես չգիտեմ, թե դա ով է տարածում»,- ասել է ռոստովյան համայնքի ղեկավարը։

Նա պարզաբանել է, որ հանդիպմանը ներկա է եղել մոտ 300 մարդ՝ «Ռուսաստանի հայերի միության», Ուկրաինայի, Բելառուսի համայնքների պատվիրակություններ և Ռուսաստանի հարավային տարածաշրջանների հայկական համայնքների ներկայացուցիչներ։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Օգոստոսի 31-ին Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտը հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքական խորհրդակցություններ սկսել բանակցությունների ընթացքում շվեյցարական միջնորդությամբ նախնական ստորագրած երկու արձանագրությունների` «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրության» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության» շուրջ»: Ներքաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, ինչից հետո երկու արձանագրություն կստորագրվի և կներկայացվի համապատասխան խորհրդարաններին վավերացման համար: --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան