ՀՀ ազգային ժողովի փորձագետները կբարձրացնեն իրենց մասնագիտական հմտությունները ԵԱՀԿ-ի աջակցությամբ

05.10.2009, 13:26
ՀՀ ազգային ժողովի փորձագետները կբարձրացնեն իրենց մասնագիտական հմտությունները ԵԱՀԿ-ի աջակցությամբ
ՀՀ ազգային ժողովի փորձագետները կբարձրացնեն իրենց մասնագիտական հմտությունները ԵԱՀԿ-ի աջակցությամբ

Երևանում երկուշաբթի մեկնարկել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կազմակերպած ՀՀ ԱԺ փորձագետների ուսուցման ծրագիրը:

«Համոզված եմ, որ դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքները կնպաստեն ինչպես ձեր մասնագիտական ունակությունների և հմտությունների խորացմանը, այնպես էլ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը», - ծրագրի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Նա նշեց, որ այս ծրագիրն արդեն չորրորդն է և ավելացրեց, որ ինքը շատ ուրախ է, որ որոշ ընդմիջումից հետո այս տարի այն կրկին վերսկսվել է, քանի որ նախորդ ծրարգրեը շատ արդյունավետ էին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն իր հերթին ընդգծեց, որ փորձագետները շատ կարևոր դեր են խաղում խորհրդարանի աշխատանքում: «Նրանց աշխատանքի որակից է հիմնականում կախված ողջ օրինաստեղծ գործընթացը և օրենսդրի դերը», - նշեց նա:

Ուսումնական ծրագիրը կտևի հոկտեմբերի 5-23-ը: Ծրագրին կմասնակցի 25 փորձագետ, ովքեր աշխատում են խորհրդարանի մշտական հանձնաժողովներում, ինչպես նաև խմբակցություններում և աշխատակազմում:

Փորձագետների մասնագիտական հմտությունները խորացնելուն ուղղված դասընթացները կվարեն տեղացի և միջազգային մասնագետներ:-0-