Հայաստանի նախագահը թույլ չի տա շահարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ. փորձագետ

30.09.2009, 14:17

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահը երբեք թույլ չի տա, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման և Լեռնային Ղարաբաղի անկախության շուրջ որևէ շահարկում լինի, ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանy:

«Սա այն սահմանագիծն է, որը նա կպահպանի ոչ միայն օրենսդրական և սահմանադրական նորմերից կամ ազգային անվտանգության ռազմավարության ձևակերպումներից ելնելով։ Սա, որքանով ես հասկանում եմ, նրա խորը անձնական դիրքորոշումն է»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց նա։ -0-