ԵԱՀԿ ներկայացուցիչը խոստացել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանների ղեկավարների հանդիպման կազմակերպմանը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ հանդիպման ժամանակ խոստացել է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջանների ղեկավարների հանդիպման կազմակերպմանը:
Երեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ղուլարյանը, նշելով Ադրբեջանի հարևան շրջանների ղեկավարների հետ հանդիպման նպատակահարմարությունը, խնդրել է Կասպրշիկին օգնել նման հանդիպում կազմակերպելու գործում:
Նա հանդիպման անհրաժեշտությունը բացատռել է նրանով, որ ադրբեջանական կողմից անընդհատ իրականցվում է հայկական սահմանամերձ տարածքների գնդակոծում, ինչը խանգարում է գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը:
Մարզպետը հավելել է, որ անցյալում տեղի ունեցած հանդիպումները զգալի օգուտ են բերել: «Այն ժամանակ որոշակի աշխատանք էր տարվում, և արդյունքները ակնհայտ էին»,- նշեց նա:
Ղուլարյանը հայտնեց, որ հայկական կողմը բազմիցս առաջարկել է ադրբեջանցիներին հանդիպել, բայց մշտապես մերժում է ստացել: Նա առաջարկել է անհրաժեշտության դեպքում բանակցությունները Վրաստանում անցկացնել, եթե չհաջողվի հանդիպումը սահմանամերձ տարածքում կազմակերպել:
Իր կողմից Անջեյ Կասպրշիկը խոստացել է, որ այդ հարցը կբարձրացնի Բաքվում և Ղազախում իր հանդիպումների ժամանակ:
Հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ սահմանամերձ զորամասերի հրամանատարության հետ հանդիպումների կազմակերպման անհրաժեշտության մասին նշեց նաև Իջևանի գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանական կողմը մշտապես մերժում է հանդիպում կազմակերպելու առաջարկները: -0-