Բասկետբոլային կանանց «Հատիս» ակումբը պայմանագիր է կնքել օտարերկրյա բասկետբոլիստուհիների հետ

29.09.2009, 15:52
Բասկետբոլային կանանց «Հատիս» ակումբը պայմանագիր է կնքել օտարերկրյա բասկետբոլիստուհիների հետ
Բասկետբոլային կանանց «Հատիս» ակումբը պայմանագիր է կնքել օտարերկրյա բասկետբոլիստուհիների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բասկետբոլային կանանց «Հատիս» ակումբը պայմանագիր է կնքել օտարերկրյա չորս բասկետբոլիստուհիների հետ, ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հաղորդագրությունում։

«Եվրոպայի գավաթի կանանց շրջանում խաղարկության ժամանակ «Հատիսի» կազմում հանդես կգան հարձակվողներ Իվա Սերդարը (Խորվաթիա), Բոյանա Վուլիչը (Սերբիա), ինչպես նաև երկու պաշտպաններ՝ Ջուլիան Վիանին (ԱՄՆ) և Տրուդի Մաուրիտան (Ճամայկա)»,- ասվում է հաղորդագրությունում։

Հավաքականի նոր խաղացողները Երևան կժամանեն հոկտեմբերի 5-ին։

Բացի այդ, համաձայն հաղորդագրության, ներկայումս ակումբում փարձաշրջան են անցնում վրացի բասկետբոլիստուհիներ Նաթիա Աբուլաձեն և Նաթիա Ֆուտկարաձեն։

Նոյեմբերի 12-ին կսկսվի Եվրոպայի գավաթի կանանց խաղարկությունը, որին առաջին անգամ կմասնակցի «Հատիսը»։ -0-