ՀՀ ԿԸՀ-ն ԱԺ նոր պատգամավոր է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից

23.09.2009, 16:03
ՀՀ ԿԸՀ-ն ԱԺ նոր պատգամավոր է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Ռուբեն Գևորգյանին ՀՀ ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն ցուցակից:

Գևորգյանը խորհրդարանում զբաղեցրել է Ռուբիկ Հարությունյանի տեղը, ով սեպտեմբերի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար է նշանակվել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ խորհրդարանի երկրորդ խոշոր խմբակցությունն է և բաղկացած է 24 պատգամավորից:-0-