ՀՀ ԱԳ նախարարը Վիասֆեր Տեխնոպարկի համահիմնադրի հետ ՏՏ-ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր է քննարկել

23.09.2009, 13:25
ՀՀ ԱԳ նախարարը Վիասֆեր Տեխնոպարկի համահիմնադրի հետ ՏՏ-ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր է քննարկել

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիասֆեր Տեխնոպարկի (Viasphere International Inc., Silicon Valley, USA) համահիմնադիր Թոնի Մորոյանի հետ քննարկել է երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող հարցեր:

«Էդվարդ Նալբանդյանն ու Թոնի Մորոյանը քննարկել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռնակարները և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը», - հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Թոնի Մորոյանը նախարարին ներկայացրել է Հյուսիսային Կալիֆոռնիայի սիլիկոնային հովտում կազմակերպվելիք ArmTech համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը` շնորհակալություն հայտնելով ԱԳՆ կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:-0-