Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև առողջապահության բնագավառում ունեցած նշանակալի ձեռքբերումների և ճանաչման համար, մի խումբ բուժաշխատողների ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, Հայաստանի վաստակավոր բժշկի պատվավոր կոչման են արժանացել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի բուժական գծով պատասխանատու Ֆելիքս Գրիգորյանը, Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգևատրվել են Մխիթար Հերացու մեդալով: Նրանց թվում են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի նախագահ, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Թամազյանը, Արևմտյան բժշկական կենտրոնի երիկամի տրանսպլանտացիայի ծրագրի ղեկավար, ուրոլոգ, պրոֆեսոր (ԱՄՆ) Կարո Դերձակյանը, Ալավերդու հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Հարություն Մակիչյանը, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Մելիքյանը, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը, Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչ Մարիա Պետրոսյանը: -0-