416.92
4.78
387.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ֆինանսների նախարարը կմասնակցի ԱՊՀ անդամ-երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստին

13:36
15 Սեպտեմբերի 2009

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Մոսկվա՝ ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության երրորդ նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում կքննարկվի երկու հարց՝ ԱՊՀ երկրների կառավարությունների դիրքորոշումները միջազգային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցը և միասնական դիրքրոշումը, որով ԱՊՀ երկրները հանդես կգան սեպտեմբերի 24-25-ը ԱՄՆ Պիցբուրգ քաղաքում  կայանալիք «G-20»-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում:

Նիստին կմասնակցեն Համագործակցության պետությունների կենտրոնական բանկերի (ազգային) ղեկավարներն ու էկոնոմիկայի նախարարները:

ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն՝ ողջույնի խոսքով նիստի մասնակիցներին կդիմի ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Համագործակցության երկրների ֆինանսների նախարարները ելույթ կունենան ԱՊՀ պեությունների սոցիալտնտեսական իրավիճակի և ձեռանրկվելիք հակաճգնաժամային միջոցների վերաբերյալ տեղեկատվությամբ:

Նիստի մասնակիցները կքննարկեն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ԱՊՀ պետությունների համատեղ միջոցների իրագործման ծրագիրը, որը պատրաստել է ՌԴ ֆինանսների նախարարությունը՝ Համագործակցության պետությունների առաջարկությունների հիման վրա: Նիստի ընթացքում մշակված Համատեղ միջոցառումների ծրագրի մասին Ալեքսեյ Կուդրինը կզեկուցի 2009 թ.-ի հոկտեմբերի 9-ին Քիշնևում կայանալիք Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:

ԱՊՀ անդամ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության նիստերն անցկացվում են ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2008 թ.-ի հոկտեմբերի 10-ի որոշմամբ: Առաջին նիստը տեղի է ունեցել 2008 թ.-ի հոկտեմբերի 21-ին, երկրորդը՝ 2009 թ.-ի մարտի 31-ին՝ Համագործակցության պետությունների կենտրոնական բանկերի (ազգային) ղեկավարների և էկոնոմիկայի նախարարների մասնակցությամբ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը