412.76
4.77
386.62
+13
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի վարչապետը հանձնարարել է նվազագույնի հասցնել թունավորման ռիսկերը մանկապարտեզներում ու դպրոցներում

14:55
10 Սեպտեմբերի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է նվազագույնի հասցնել թունավորման ռիսկերը մանկապարտեզներում ու դպրոցներում:

Ինչպես ասաց վարչապետը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ, վերջին իրադարձությունները Սիսիանի մանկապարտեզում, որտեղ երեխաներ էին թունավորվել, պետք է լուրջ մտահոգություն առիթ տան կառավարության բոլոր անդամներին:  

«Մենք ձեզ հետ պետք է քննարկենք, թե ինչ լրացուցիչ քայլեր է պետք ձեռնարկել Հայաստանի մանկապարտեզներում ու դպրոցներում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար: Սիսիանի դեպքերը ցույց են տալիս, որ մենք դեռ ունենք խնդիրներ, որոնք պետք է լուրջ քննարկումների առարկա դառնան և որոնց լուծման համար կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի նման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար»,- հայտարարեց Սարգսյանը:      

Վարչապետը առողջապահության ու գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներին հանձնարարել է հարցի համատեղ քննակում անցկացնել մայրաքաղաքայի քաղաքապետարանի մասնակցությամբ՝ ուսումնասիրելու համար  իրավիճակը հայկական դպրոցներում ու ձեռնարկելու համար բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ իրավիճակի կրկնությունը բացառելու համար:

Սեպտեմբերի 5-ին Սիսիանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել մանկապարտեզից մեկի սաները` աղիքային երևույթներով: Նախնական ախտորոշմամբ արձանագրվել է սննդային տոքսիկոինֆեկցիա:

Ձեռնարկվել են հակահամաճարակային մի շարք միջոցառումներ (հիվանդների վաղ հայտնաբերման և հիվանդությունը կանխելու նպատակով իրականացվել են բակային համայցեր, կատարվել է օջախների ախտահանում, մանկապարտեզի ողջ անձնակազմը ենթարկվել է մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև մանկապարտեզում եղած սննդամթերքի լաբորատոր քննություն):

Արդյունքում հոսպիտալացված 25 երեխաներից 10-ի մոտ մանրէաբանական հետազոտության արդյունքում անջատվել է դիզենտերիայի հարուցիչ շիգելա զոննե:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ