Հայաստանի հավաքականը ջախջախել է Լեհաստանին շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությոնում
08.09.2009,
15:00
Հայաստանի հավաքականը ջախջախել է Լեհաստանին շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությոնում
Հայաստանի հավաքականը ջախջախել է Լեհաստանի հավաքականին Չինաստանում անցկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային մրցաշարի վեցերորդ փուլում, հաղորդում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը սև խաղաքարերով պարտության են մատնել Իվետա Ռայլիխին և Իոհաննա Դվորակովսկուն, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով՝ Իոլանդա Զավադկսուն: Միայն Իոհաննա Մայդանին է հաջողվել ոչ-ոքի խաղալ Նելլի Աղինյանի հետ:
Վեց փուլերից հետո առաջնության աղյուսակում տիրում է հետևյալ իրավիճակը՝ Լեհաստան՝ 9 միավոր, Ուկրաինա, Չինաստան-1, Վրաստան, Ռուսաստան՝ 7-ական միավոր, Չինաստան-2, Հայաստան՝ 6 միավոր, ԱՄՆ, Հնդկաստան՝ 5-ական միավոր, Վիետնամ՝ 1 միավոր:-0-