Ստամբուլի քրիստոնյա բնակչությունը մտավախություն ունի հնարավոր բախումների կապակցությամբ. հեռուստատեսություն

27.08.2009, 15:07

Ստամբուլի քրիստոնյա բնակչությունը մտավախություն ունի հնարավոր բախումների կապակցությամբ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը:

«Քաղաքի որոշ շրջանների այն տներում, որտեղ բնակվում են քրիստոնյաներ, հայտնվել են գունավոր նշաններ. հայերի տների վրա` կարմիր, հույների տների վրա` կանաչ: Քաղաքի բնակիչները վախեցած են, քանի որ քրիստոնյաների տների և խանութների վրա նշանների հայտնվելը հիշեցրել է նրանց 1955թ.-ին Ստամբուլում տեղի ունեցած բախումները», - ասվում է տեղեկատվության մեջ:

1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլի բախումները Թուրքիայի տարածքում տեղի ունեցած ամենախոշոր զանգվածային բախումներից էին, որոնք ուղղված էին Ստամբուլի հույն փոքրամասնության դեմ:

Բախումների ընթացքում զոհվել էր 13-16 հույն, այդ թվում նաև երկու հոգևորական և մեկ հայ: Բազմաթիվ եկեղեցիներ էին քանդվել, հրկիզվել էին շենքեր, վնասվել էր քաղաքի ենթակառուցվածքը:

Բախումներ էին տեղի ունեցել նաև Թուրքիայի այլ քաղաքներում, առաջին հերթին Իզմիրում: Միաժամանակ Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի հանրությունը նախընտրեցին չմիջամտել իրադարձություններին:-0-