ՀՀ վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է Գիտելիքի օրն այցելել դպրոցներ

27.08.2009, 14:11
ՀՀ վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է Գիտելիքի օրն այցելել դպրոցներ
ՀՀ վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է Գիտելիքի օրն այցելել դպրոցներ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի նիստի ժամանակ կառավարության բոլոր անդամներին հանձնարարեց Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, դպրոցներ այցելել: 

«Ավանդույթի համաձայն, կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարները սեպտեմբերի 1-ին այցելում են դպրոցներ: Գիտելիքի օրվա նախաշեմին ես խնդրում եմ ձեզ չխախտել այդ ավանդույթը: Մենք բոլորս պետք է այդ օրը դպրոցներում լինենք տոնական տրամադրությամբ»,- ասաց կառավարության ղեկավարը: -0-