ԱՕԿ նախագահը հայ մարզիկներին Հայաստանի դրոշի տակ հանդես գալու կոչ է արել

27.08.2009, 14:03
ԱՕԿ նախագահը հայ մարզիկներին Հայաստանի դրոշի տակ հանդես գալու կոչ է արել
ԱՕԿ նախագահը հայ մարզիկներին Հայաստանի դրոշի տակ հանդես գալու կոչ է արել

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել արտասահմանում ապրող հայ մազիկներին հանդես գալ Հայաստանի դրոշի տակ:

«Ես կոչ եմ անում սփյուռքի բոլոր առաջատար մարզիկներին, Եվրոպայի ու աշխարհի մրցանակակիրներին հանդես գալ Հայաստանի դրոշի տակ: Բոլոր հեղինակավոր ու փորձառու մարզիկները, ովքեր կընդգրկվեն Հայաստանի հավաքականի կազմում, հայրենիքում կապահովվեն բնակարանով, ավտոմեքենայով, բարձր աշխատավարձով /2-5 հազար դոլար/ և մյուս բոլոր անհրաժեշտ պայմաններով»,- ասվում է հինգշաբթի ՀՀ ԱՕԿ նախագահի՝ ՌԻԱ Նովոստիիին հղած հայտարարության մեջ:   

Շահագրգիռ անձանց առաջարկվում է դիմել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտե: -0-