413.47
4
386.35
+22
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի կտրուկ դադարեցումը. փորձագետ

16:41
24 Օգոստոսի 2009

Թուրքիային ձեռնտու չէ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի կտրուկ դադարեցումը, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Թուրքիային ձեռնտու չէ հայ-թուրքական գործընթացի կտրուկ դադարեցումը։ Եթե գործընթացը դադարեցվի կողմերից մեկի մեղքով, ապա դա վատ կանդրադառնա նրա միջազգային վարկանիշի վրա»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքագետը։

Իսկանդարյանի խոսքերով, ներկայում հայ-թուրքական հարաբերությունների և թուրքական «գազային» կոմպլեմենտարիզմի շուրջ բազմաթիվ գործընթացներ են տեղի ունենում, իսկ Թուրքիան փորձում է ինքնատիպ գազային հանգույց դառնալ Եվրոպայի, Ռուսաստանի և Ասիայի միջև, փորձում է լուրջ դեր խաղալ տարածաշրջանում։

«Այստեղ շատ բան է ցուցադրում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլու կարգախոսը՝ «զրո խնդիր հարևանների հետ»։ Թուրքիայի համար դա հեշտ չէ. ունենալով կայսերական անցյալ՝ Թուրքիան խնդիրներ ունի բոլոր հարևանների՝ Հունաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Հայաստանի հետ»,- ասաց քաղաքագետը։

Սակայն, փարձագետի խոսքերով, տարածաշրջանում ուժեղ դիրքեր ունենալու համար Թուրքիան փորձում է լուծել այդ խնդիրները, փորձում է խաղալ միանգամից «երկու դաշտում»՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի։

Խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին՝ Իսկանդարյանը նկատեց, որ Թուրքիայի իշխանություններն այդ հարցում ավելի բարդ վիճակում են, քան հայկական իշխանությունները։ Քաղաքագետի կարծիքով, չնայած որ Հայաստանն ունի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներ և հակառակորդներ, պետական դիրքորոշումն այս հարցում մեկն է. Հայաստանը  կողմ է հարաբերությունների բարելավմանն առանց նախապայմանների։

իաժամանակ Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների հարցում հասարակական տարաձայնությունների առկայության դեպքում նմանատիպ տարակարծություններ կան նաև պետական աշխատակազմի ներսում, ինչն, Իսկանդարյանի խոսքերով, ակնհայտ ցուցադրում է երկրի արտաքին գործերի նախարարության օրինակը։

«Թուրքական իշխանությունների առջև դրված է այդ տարաձայնությունները հաղթահարելու խնդիրը, և եթե նրանք կարողանան հասնել դրան, ապա հայ-թուրքական գործընթացը կշարունակվի»,- հայտնեց քաղաքագետը։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
18 Սեպտեմբերի 2023
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
12:45
17 Սեպտեմբերի 2023
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով
12:11
17 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը Լեռնային Ղարաբաղի մասով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
15:50
13 Սեպտեմբերի 2023
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա
Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են, հայտարարել է Զախարովան
15:13
13 Սեպտեմբերի 2023
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է պատերազմը Կովկասում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ մտավախությունների ֆոնին
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Կովկասում պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին
12:53
13 Սեպտեմբերի 2023
Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին
11:24
13 Սեպտեմբերի 2023
«Պետք չէ ՌԴ–ում թշնամի փնտրել։ ՌԴ–ն երբեք չի եղել ՀՀ–ի թշնամին, երբեք չի լինի». Զախարովան բացատրել է Մոսկվաիյ կոշտ արձագանքը Երևանի հայտարարություններին
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան
13:16
12 Սեպտեմբերի 2023
Պուտինը՝ Փաշինյանի նամակի և ՀՀ-ի հետ խնդիրների բացակայության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նամակ է ուղարկել
10:05
12 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
23:13
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին
Փաշինյանը հայտարարել է, որ ափսոսում է Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար
23:01
11 Սեպտեմբերի 2023
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. վարչապետ
Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար
18:56
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը