Հայաստանում «Օրենքով գողերը» ոստիկանության լիակատար հսկողության տակ են. ոստիկանապետ

21.08.2009, 18:02
Հայաստանում «Օրենքով գողերը» ոստիկանության լիակատար հսկողության տակ են. ոստիկանապետ

Հայաստանի տարածքում ապրող «Օրենքով գողերը» ոստիկանության լիակատար հսկողության տակ են, ուրբաթ լրագրողներին հայտնեց Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:

«Մեր տարածքում ապրող 3-4 «օրենքով գողերը» տվյալ պահին ոչ մի եղանակ չեն ստեղծում, և բառացիորեն գտնվում են մեր տեսադաշտում: Նրանք լիովին վերահսկվում են»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը:

Ոստիկանության պետը հայտարարեց, որ «օրենքով գողերը» լիովին մեկուսացված են, չեն մասնակցում ոչ քաղաքական, ոչ տնտեսական կյանքում, և ցանկացած հակաիրավական գործողության դեպքում ենթարկվում են պատասխանատվության: Նա ընդգծեց, որ «օրենքով գող» հասկացությունը անցած փուլ է: «Նրանց ոչ ժողովուրդն է ընդունում, ոչ իշխանությունները: Նրանք Հայաստանում ապագա չունեն»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ հայ երիտասարդությունը վերջին տարիներին կորցրել է «օրենքով գողերին» նմանվելու ձգտումը, այդպիսով նրանք հասկանում են, որ հասարակությունն իրենց չի ընդունում:

Ոստիկանապետի խոսքերով, ինքն աստիճանաբար դադարում է օգտագործել «օրենքով գող» հասկացությունը, նրանց պարզապես կոչելով հանցավոր աշխարհում հեղինակություն վայելող մարդիկ: 

Նա հայտնեց, որ միայն 2009թ.-ի առաջին վեց ամսում երեք «օրենքով գող» է ձերբակալվել, ևս հինգը՝ անցյալ տարի, իր ոստիկանապետ նշանակվելուց հետո: -0-