Հայաստանում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21.08.2009, 13:30
Հայաստանում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանում 2,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ուրբաթ Երևանի ժամանակով 09:34-ին Գառնի գյուղից 17 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 2,5 մագնիտուդով երկրաշարժ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

«Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ», - նշեց գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքերով, երեք րոպե անց գրանցվել է հետցնցում՝ 1,2 մագնիտուդով:-0-