Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա. փորձագետ

19.08.2009, 14:21
Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա. փորձագետ

ՀՀ նախագահ Սերժ Սայսգնաը պետք է մեկնի Թուրքիա՝ «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Նրա կարծիքով, եթե նախագահ Սերժ Սարգսյանն, իր վերջին հայտարարության համաձայն, հրաժարվի այցելել Թուրքիա, ապա միջազգային հանրությունը Հայաստանին կհամարի կայությանը, երկխոսությանը և համագործակցության դեմ անհաշտ երկիր:

«Թուրքական կողմը կհայտարարի, որ Հայաստանի նախագահը հրաժարվում է ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպմանն ու պահանջներ է առաջ քաշում, այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն առանց որևէ նախապայմանի ընդունել էր հրավերն ու այցելել Հայաստան», - հայտարարեց Չակրյանը:

Օգոստոսի 28-ին Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղի մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կընդունի Թուրքիայում ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Թուրքիայի նախագահի հրավերը միայն այն դեպքում, եթե իրատեսական դառնան ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ արվող իրական քայլերը, այսինքն սահմանների բացման կամ Հայաստանը ապաշրջափակման շեմին գտնվելու դեպքում:

Չաքրյանը նաև ավելացրեց, որ եթե այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները ընդհատվեն, ապա շատ դժվար կլինի դրանք վերականգնել:

Նա նշեց, որ երկու կողմերի վրա էլ ճնշում է գործադրվում ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, որպեսզի նրանք կարգավորեն իրեն հարաբերությունները, և դրանով էլ կարելի է որոշ չափով բացատրել Սերժ Սարգյանի կողմից 2008թ.-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղղված հրավերը:

Սակայն նրա կարծիքով, թուրքական կողմի վրա պատշաճ ճնշում չի գործադրվում, և Թուրքիան հեշտությամբ հաղթահարում է այդ ազդեցությունը: Չաքրյանն ավելացրեց, որ նույնիսկ Կիպրոսի հարցում, որը ԵՄ անդամ է, Թուրքիան զիջումների չի գնում:

Նա նաև նշեց, որ միջազգային հանրությունը փորձում է չհիշել այն մասին, որ հենց Թուրքիան, խախտելով միջազգային բոլոր նորմերը, 1991թ.-ից փակել է սահմանն ու նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից։

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։--0—