«Արմավիա» ավիաընկերությունը 2009թ. ընթացքում իր չորս հարյուրհազարերորդ ուղևորին է ճանապարհել

15.08.2009, 14:13
«Արմավիա» ավիաընկերությունը 2009թ. ընթացքում իր չորս հարյուրհազարերորդ ուղևորին է ճանապարհել
«Արմավիա» ավիաընկերությունը 2009թ. ընթացքում իր չորս հարյուրհազարերորդ ուղևորին է ճանապարհել

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի «Արմավիա» ավիաընկերությունը ճանապարհել է 2009թ. ընթացքում իր չորս հարյուրհազարերորդ ուղևորին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Ուղևորուհին զարմացել էր, երբ տեսել էր «Արմավիա» ավիաընկերության նվիրած պլազմային հեռուստացույցն ու ծաղիկները: Բացի այդ, նրա էկոնոմ դասի տոմսը փոխարինվել էր բիզնես դասի տոմսով: Կինը շնորհակալություն է հայտնել ավիաընկերությանը վաղ առավոտյան պարգևած անակընկալի, ինչպես նաև Երևան- Վլադիկավկազ-Երևան նոր չվերթի համար, որի շնորհիվ հնարավոր է դարձել հասնել ինչպես եվրոպական, այնպես էլ Մերձավոր Արևելքի երկրներ»,- ասված է  հաղորդագրության մեջ:

«Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի խոսքով, թռիչքների աշխարհագրությունը մեծանում է, բացվում են նոր ուղղություներ, լրացվում է ընկերության ավիապարկը:

«Կրկնակի հաճելի է, որ նվերը բաժին է ընկել Երևան-Վլադիկավկազ-Երևան նոր կանոնավոր չվերթի ուղևորուհուն»,- նշեց Նորայր Բելլույանը:

Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերության ուղևորահոսքն ավելացել է 11,5 տոսկոսով:-0-