Հայաստանն ապահովված է «Տամիֆլյու» դեղատեսակով

14.08.2009, 18:02
Հայաստանն ապահովված է «Տամիֆլյու» դեղատեսակով
Հայաստանն ապահովված է «Տամիֆլյու» դեղատեսակով

Հայաստանն ապահովված է «Տամիֆլյու» դեղատեսակով, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը:

«Այս պահին Հայաստանում «Տամիֆլյու» դեղատեսակի ընդամենը 7 հազար միավոր կա»,- հայտնում է Գևորգյանը: Նա նաև նշում է, որ այն խորհուրդ չի տրվում օգտագործել կանխագելման նպատակներով:

«Այս դեղամիջոցը ոչ մի դեպքում չի կարելի ընդունել կանխարգելման նպատակներով, քանի որ այդ դեպքում «Տամիֆլյուն» արդյունավետ չի լինի, եթե մարդը վարակվի A/H1N1 գրիպով: Այն կարելի է ընդունել միայն հիվանդության ժամանակ, այսինքն կրկնակի ընդունման դեպքում վիրուսը դիմակայուն է դառնում դրա նկատմամբ»,- ասաց Գևորգյանը:

Ներկայում, ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով, երկրում A/H1N1 գրիպի ոչ մի դեպք չի գրանցվել:-0-