Ռուս զինծառայողներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է ոստիկանության կողմից

12.08.2009, 11:05
Ռուս զինծառայողներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է ոստիկանության կողմից
Ռուս զինծառայողներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է ոստիկանության կողմից

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Գյումրի-Մարմարաշեն ճանապարհին ռուս զինծառայողներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալված է, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

«Օգոստոսի 6-ին, ժամը 11-ին մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Մարմաշեն ճանապարհին վրաերթի էր ենթարկել վեց ռուս զինծառայողների՝ 22-ամյա Դենիս Կ.-ին, 21-ամյա Ալեքսանդր Ֆ.-ին, 19-ամյա Կիրիլ Մ.-ին, 22-ամյա  Պավել Կ.-ին,  20-ամյա Ռոման Օ.-ին և 23-ամյա Ռոման Մոսինին, ով տեղում մահացել է։ Մյուսները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստանի ոստիկանության տվյալներով՝ օգոստոսի 10-ին պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 63-ամյա  Ժորա Դ.-ն, ով ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։

Կատարվում է նախաքննություն, իրավապահ մարմինները պարզում են կատարվածի հանգամանքները։ -0-