Նախատեսվում է միջազգային օդանավակայան կառուցել Գորիս քաղաքի մոտակայքում

10.08.2009, 18:22
Նախատեսվում է միջազգային օդանավակայան կառուցել Գորիս քաղաքի մոտակայքում
Նախատեսվում է միջազգային օդանավակայան կառուցել Գորիս քաղաքի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նախատեսվում է միջազգային օդանավակայան կառուցել Հայաստանի հարավում՝ Գորիս քաղաքի մոտակայքում, տեղեկացրեց Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։  

«Ամենայն հավանականությամբ, միջազգային օդանավակայանը կկառուցվի Գորիսի մերձակայքում հյուսիսի և հարավի միջև կապն ապահովելու նպատակով»,- Ջերմուկում լրագրողներին հայտնեց Սարգսյանը։

Ըստ նրա, օդանավակայանի կառուցման նախագծի մշակումը կսկսվի համապատասխան հետազոտական աշխատանքների ավարտից հետո։ Նա նշեց, որ մինչև չավարտվեն նախագծման աշխատանքները, շինարարության ժամկետների մասին խոսելը վաղ է։

Խոսելով Ջերմուկում միջազգային օդանավակայանի կառուցման հնարավորության մասին՝ Սարգսյանը նշեց, որ այդ քաղաքում դրա անհրաժեշտությունը չկա՝ հաշվի առնելով Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցումը։
 
Միաժամանակ գլխավոր ճարտաարպետը նշեց, որ Ջերմուկում անհրաժեշտ է կառուցել փոքր օդանավակայան և ուղղաթիռային հրապարակ։ -0-