ԵԱՀԿ նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը քննարկելու նպատակով, հաղորդում է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Քննարկվել են Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների գործընթացը: Արտգործնախարարն օգտվել է առիթից և ԵԱՀԿ հունական նախագահության աջակցությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը», - ասվում է Հունաստանի ԱԳՆ տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:-0-