ՀՀ ոստիկանությունը կանխել է թմրանյութերի խոշոր խմբաքականի իրացման փորձը. հեռուստատեսություն

05.08.2009, 13:13
ՀՀ ոստիկանությունը կանխել է թմրանյութերի խոշոր խմբաքականի իրացման փորձը. հեռուստատեսություն
ՀՀ ոստիկանությունը կանխել է թմրանյութերի խոշոր խմբաքականի իրացման փորձը. հեռուստատեսություն

Հայաստանի ոստիկանությունը կանխել է թմրանյութերի խոշոր խմբաքականի իրացման փորձը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:

Տեղեկատվության համաձայն՝ իրավապահ մարմիններ տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Իրանի քաղաքացի ոմն Ռուբենը մաքսանենգ ճանապարհով Հայաստան է բերել 1 կգ օփիոն և պատրաստվում է իրացնել այն 1 գրամը 5 հազար դրամ (շուրջ 13 ԱՄՆ դոլար) արժեքով՝ իր ծանոթներ Արմենի և Արտակի միջոցով:

Օգոստոսի 3-ին Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Պետական պահպանության վարչության աշխատակիցները թմրանյութերի իրացման պահին բերման են ենթարկել Իրանի Իսֆահան քաղաքի բնակիչ Ռուբեն Հարությունյանին, Քաջարանի բնակիչ Արմեն Քարամյանին և Երևանի բնակչուհի Լիլիթ Յերեմյանին:

Տեղեկատվության համաձայն՝ նրանց մոտ հայտնաբերվել է 300 գր օփիոն և 3,5 միլիոն դրամ (շուրջ 9,5 հազար ԱՄն դոլար):

«Պարզվել է, որ Հարությունյանը թմրանյութերի մնացած մասը՝ մոտավորապես 500 գրամը, իրացրել է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ Արտակ Առաքելյանին: Օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ Առաքելյանն իրավապահ մարմիններին է փոխանցել իր տանը պահվող թմրանյութը՝ տեղեկացնելով, որ Հարությունյանը փոխանցել է այն վաճառքի նպատակով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:-0-