Հայաստանում անցկացվել են հայ ֆուտբոլային մարզիչների վերապատրաստման սեմինարներ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես նաև CCPA (Cross Culture Project Association) Միջմշակութային ծրագրերի ասոցիացիան համատեղ ուժերով հուլիսի 24-30-ը մարզչական սեմինարներ են անցկացրել «Բաց Զվարճալի Ֆուտբոլային Դպրոցներ» ծրագրի շրջանակներում:
Սեմինարն անցկացրել են ՀՖՖ հրահանգիչները: Սեմինարին մասնակցել է 180 անձ, որոնց մեծ մասը մարզադպրոցների մարզիչներ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչներ են:
Այս ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի 15 մարզադպրոցներին բաժանվել է մարզագույք: -0-