ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրատապ է համարում երկրում թրաֆիքինգի խնդիրը:
„Թրաֆիքինգի խնդիրը Հայաստանում հրատապ խնդիր է», - ասաց Հարությունյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:
Օմբուդսմենի խոսքերով, իր ունեցած տվյալների համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ստացվող՝ թրաֆիքինգին վերաբերող բողոքների թիվը չի աճել նախորդ տարվա համեմատ:
«Սակայն թրաֆիքինգի փաստով բողոքների թվի բացակայությունը կամ չնչին լինելը չեն արտացոլում այս հարցի շուրջ երկրում գոյություն ունեցող իրական իրավիճակը», - նշեց Օմբուդսմենը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից վերջերս հրապարակված զեկույցում դրական են գնահատվել Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված քայլերը:-0-