Հուլիսի 25-26-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Կարատեի Կուբոտի գավաթի միջազգային առաջնությունը, որը կազմակերպել է Կարատեի միջազգային ասոցիացիան, հաղորդեց Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը։
«Առաջնությունը պատմական նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստան է ժամանել կարատեի լեգենդար վարպետ Սոկի Տակայուկի Կուբոտան»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Միքայելյանը։
Նրա խոսքերով՝ առաջնությանը մասնակցում է 9 երկիր՝ Հայաստանը, ԱՄՆ-ն, Լեհաստանը, Հնդկաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Իրանը, Վրաստանը, և առանձին թիմով ներկայացված է Արցախը։
Միքայելյանը տեղեկացրեց, որ Հայաստանն առաջնությունում կներկայացնեն Հայաստանի կարատեի ֆեդերացիայի՝ հանրապետության տարբեր մարզեր ընգրկող 17 անդամ-կազամերպությունների ներկայացուցիչներ։
Նա նշեց, որ Երևանից և Հայաստանի գրեթե բոլոր մարզերից առաջնությանը մասնակցում են բոլոր ծրագրերում ընգրկված շուրջ 300 մարզիկներ։
Միքայելյանը նշեց, որ Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները հանդես կգան թիմային ստուգարքում միայն կումիտեկատա կարատեի ոճով, առաջնությունում ներկայացված մյուս ոճերում ազգային հավաքականների անդամները հանդես կգան անհատական կարգով։
Իր հերթին Կարատեի միջազգային ասոցիացիայի հիմնադիր և ղեկավար, ճապոնացի 10 դան գրանդ-վարպետ Սոկե Տակայուկի Կուբոտան շնորհակալություն հայտնեց Հայաստան հրավերի համար և կազմակերպիչներին մաղթեց առաջնության հաջող անցկացում։
Ինչ վերաբերում է Հայաստանում կարատեի զարգացման մակարդակին, Կուբոտայի խոսքերով, հայկական թիմը մասնակցել է Կարատեի միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպած բոլոր առաջնություններին և ցուցաբերել է բարձր արդյունքներ։
Առաջնության շրջանակներում Սոկե Տակայուկի Կուբոտան վարպետության դասընթացներ կանցկացնի Հայաստանում։ -0-