+17
Եղանակը Երևանում
Հայ

Ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող վեց կանանց մասին պատմող փաստագրական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանի տասը մարզում

16:46
20 Հուլիսի 2009

Մեր երկրում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող վեց կանանց մասին պատմող փաստագրական ֆիլմ է ցուցադրվել Հայաստանի տասը մարզում, երկուշաբթի տեղեկացրեցին «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ՀՀ ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Չառլզ Լոնսդեյլը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կին առաջնորդները հանուն հավասարության» ծրագիրը, որը ֆինանսավորում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է կանանց դերակատարության բարձրացումը հասարակական-քաղաքական կյանքում։ Ծրագրի շրջանակներում նկարահանվել է փաստագրական ֆիլմ, որը ներկայացնում է մեր երկրում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող վեց կանանց՝ նրանց թվում ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանին և պատգամավոր Լարիսա Ալավերդյանին։

Ֆիլմը ցուցադրվել է ՀՀ 10 մարզերում, 40 և ավել համայնքներում և ըստ հասարակական կազմակերպության այն ընդունվել է մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ: Ֆիլմին հաջորդել է եռօրյա սեմինար-քննարկումներ նշված համայնքներից ընտրված 40 ամենաակտիվ աղջիկների և կանանց մասնակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը նախ նրանց ծանոթացրեց Հայաստանի օրենսդիր իշխանության կառուցվածքին ու գործունեությանը։

Նշելով, որ տարբեր կուսակցություններից 12 կին պատգամավոր է ընտրվել, տիկին Պետրոսյանն ասաց, որ նրանց մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին ակտիվ է, իսկ ձեռագիրը՝ ակնհայտ։

ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ համագործակցությունը հասարակական կազմակերպություն հետ կշարունակվի։

Կազմակերպության կողմից իրականացված ծրագրի մասնակիցներինիսկ ծրագրում նշանակալից ավանդի համար ֆիլմի մասնակիցներին` շնորհակալագրեր։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ