Դաշնակցությունը կասկածում է, որ Հայաստանի նախագահը Թուրքիա այցելելու առիթ կունենա
Հայաստանի նախագահը Թուրքիա այցելելու առիթ չի ունենա, եթե իրավիճակը շարունակի նույն կերպ զարգանալ, կարծում է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Եթե նախագահը պահի իր խոսքը, իսկ նա հայտարարել էր, որ չի մեկնի Թուրքիա զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ այդ երկիր կայցելի այն դեպքում, եթե Հայաստանի և Թուրքիայի սահմանը բաց լինի կամ մոտ լինի դրան, ապա նա Թուրքիա այցելելու առիթ չի ունենա»,- ասաց Մանոյանը սաբաթ ասուլիսի ժամանակ։
ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով՝ սահմանի բացումը նշանակում պայմանագրի ստորագրում, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, իսկ եթե մինչև հոկտեմբեր պայմանագիրը ստորագրված չլինի, ապա Հայաստանի նախագահը Թուրքիա այցի համար հիմքեր չի ունենա։
Միաժամանակ Մանոյանը կարծում է, որ թուրքական կողմն ամեն դեպքում որևէ միջոց կգտնի՝ բանակցությունների շարունակման տպավորություն ստեղծելու համար։
Նա կարծում է, որ եթե Թուրքիան ծրագրեր մինչև հոկտեմբեր բացել սահմանը Հայաստանի հետ, ապա արդեն այժմ որոշակի գործընթացներ կլինեին, ինչը, նրա կարծիքով, տեղի չի ունենաում։
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։-0-