Ավիավթարի պահից Երևանում շտապ օգնության ծառայություն 17 կանչ է ստացվել զոհերի հարազատների համար, լրագրողներին հայտնեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանը:
Նրա խոսքերով՝ առաջին կանչը ստացվել է տեղական ժամանակով 14.05-ին, դեպքի վայր է մեկնել շտապ օգնության 4 բրիգադ, որոնք օգնություն են ցույց տվել չվերթը դիմավորող զոհերի հարազատներին:
«Հիմնականում օգնությունը ցուցաբերվել է տեղում՝ օդանավակայանում, ևս 17 կանչ ստացվել է Երևանի տարբեր հատվածներից, ողջ ընթացքում միայն մեկ մարդ է շտապ օգնության բրիգադի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն՝ նյարդային պոռթկում ախտորոշմամբ»,- ասաց նա:
Մյուսները, Պետրոսյանի խոսքերով, տեղում բժշկական օգնություն ստանալուց հետո ուղարկվել են տուն, սակայն զանգերը շարունակում են ստացվել տներից:
Նախնական տվայլներով՝ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Իրանում ընկած ինքնաթիռում 153 ուղևոր է եղել, այդ թվում երկու երեխա և անձնակազմի 15 անդամ:
«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով՝ բոլոր 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները զոհվել են։-0--